Եկեղեցի, գերեզման, սաղ բաժնում ա․ Երևան-Սևան մայրուղին ևս փակել են 

Եկեղեցի, գերեզման, սաղ բաժնում ա․ Երևան-Սևան մայրուղին ևս փակել են 

Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, նրանք ևս միացել են Տավուշի մեր մյուս հայրենակիցների պահանջին, որ պետք է անհապաղ չեղարկել սահմանազատման և սահմանագծման և դրանից բխող Հայաստանի Հանրապետության տարածքները թշնամուն հանձնելու գործընթացը։

«Չենք ուզում, ախպեր, մեր տները, մեր հողերը մի՛ տվեք, չենք ուզում»,- ասաց ճանապարհը փակած քաղաքացին, որը նշեց, թե ինքը Հայաստանի վարչապետին չի ճանաչում։

«Եկեղեցի, գերեզման, սաղ բաժնում ա։ Մեզ պատերազմով մի վախեցրեք, ավելի լավ ա՝ պատերազմ լինի, քան հող տանք։ Մենք չենք ուզում դրանց հետ ապրենք, հո զոռո՞վ չի»,- ասացին ճանապարհը փակած այլ քաղաքացիներ։

Ուղիղ միացմանը հետևեք այստեղ: