Հելե՛ք, ժողովուրդ, էդ Հ1-ը անջատեք, հելե՛ք, Սևանն էլ ա տալիս. քաղաքացիները փակել են Սևանի մայրուղին

Հելե՛ք, ժողովուրդ, էդ Հ1-ը անջատեք, հելե՛ք, Սևանն էլ ա տալիս. քաղաքացիները փակել են Սևանի մայրուղին

Այս պահին լարված վիճակ է նաև Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում: 

«Հելե՛ք, ժողովուրդ, էդ Հ1-ը անջատեք, հելեք սա էլ ա տալիս: Տղավարի կանգնեք իրար կողք, գալիս ասում են՝ ճամփա տուր, էս տուր, էն տուր: Հելե՛ք ժողովուրդ, սաղ երկիրը կտոր-կտոր տվեցին: Հելե՛ք, կարող ա Սևանն էլ սուվերեն տարածք չի, ո՞վ գիտի»,- այս մասին հայտարարեց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը: Նա նշեց, որ ոչ մի կուսակցական խաղ չկա, մարդիկ են, որոնք հասկանում են՝ երկիր ենք կորցնում:

Նա կոչ արեց՝ ղարաբաղցի, իջևանցի, արտաշատցի կապ չունի, բոլորը պետք է ոտքի կանգնեն, որովհետև Նիկոլը քայլ առ քայլ տալիս է, ի՞նչ է մնալու վերջում:

Ուղիղ միացումն՝ այստեղ