Տիգրան Ավինյանը հիվանդացել է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը առողջական խնդիրներ ունի: Այս պահին նա տանն է, որպեսզի ապաքինվի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով, Ավինյանը, ամենայն հավանականությամբ, այսօր կմասնակցի Հ1-ի բանավեճին, որին մասնակցելու հրավեր ստացել են քաղաքապետի բոլոր թեկնածուները.
«Ժամը 22։00-ին Տիգրան Ավինյանը, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվի բանավեճին»,- նշեց նա։
Հիշեցնենք, վաղը Տիգրան Ավինյանը նաև հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին: