Ակնաբույժը զգուշացրել է աչքերի գույնը փոխելու միտումի վտանգների մասին

Ակնաբույժը զգուշացրել է աչքերի գույնը փոխելու միտումի վտանգների մասին

Աչքերի գույնի փոփոխության միտումը կարող է հանգեցնել այնպիսի վտանգավոր հիվանդության, ինչպիսին են գլաուկոման և կուրությունը, զգուշացրել է ակնաբույժ Անտոն Կազանցեւը «Մոսկվա 24»-ի հետ զրույցում։

Նա ասել է, որ քայքայված ծիածանաթաղանթի պիգմենտը կարող է կուտակվել աչքի մեջ ու խցանել դրա դրենաժային համակարգը։

«Միգուցե այս պրոցեդուրայից անմիջապես հետո մարդը տեսողության վատթարացում չզգա, բայց առկա է այնպիսի հիվանդություն, ինչպիսին գլաուկոմա է։ Ցավոք սրտի, դա շատ նենգ է, և ակնաբույժները դեռևս չեն կարողանում շրջել այս հիվանդությունը, մենք միայն կարող ենք դադարեցնել այն»,- ընդգծել է Կազանցեւը։

Նա հավելել է, որ սկլերայի կամ ծիածանաթաղանթի դաջվածքը նույնպես վտանգավոր է, և այս պրոցեդուրան չի կարելի կատարել աչքի բնածին անոմալիաների բացակայության դեպքում։ Նման միջամտությունները կարող են առողջությանը վտանգ ներկայացնել: