Բժիշկը նախազգուշացրել է բշտիկները սեղմելու հետևանքով վտանգավոր բարդությունների մասին

Մաշկաբան, կոսմետոլոգ, հակատարիքային թերապիայի ոլորտի փորձագետ Քսենյա Աբրամովան խոսել է բշտիկները սեղմելու կամ ինքնուրույն քամելու վտանգների մասին։
Բժիշկը Lente.ru-ին տված մեկնաբանությունում զգուշացրել է հիմնական բարդությունների մասին։
Մաշկաբանի խոսքով՝ բշտիկից ինքնուրույն ազատվելու փորձը կարող է հանգեցնել բորբոքման ավելացման։ Դա տեղի է ունենում, քանի որ հաճախ բորբոքային տարրի բոլոր բովանդակությունը ամբողջությամբ դուրս չի գալիս: Բացի այդ, սպիտակ կամ մուգ թարախակույտերը հաճախակի սեղմելու դեպքում, կարելի է վնասել մաշկը, որից հետո այս տեղում կհայտնվեն բծեր ու սպիներ։
«Բշտիկները սեղմելու ամենավատ հետևանքը մաշկի նեկրոզն է, երբ դեմքի մեծ անոթները պատահաբար վնասվում են։ Դժվար է դրանով զբաղվել գեղեցկության սրահում, իսկ տանը՝ անհնար»,- ասել է Քսենիա Աբրամովան։
Կոսմետոլոգը մեկ այլ հնարավոր բարդություն է անվանել՝ հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում մաշկի վարակվելու վտանգը։ Նա ընդգծել է, որ բժշկական կրթություն չունեցող մարդու համար դժվար է որոշել, թե որ բշտիկն է կարելի հեռացնել, որին հանգիստ թողնել։
«Բորբոքման գրագետ հեռացման համար անհրաժեշտ է ճիշտ տեսանկյուն, ճիշտ կարգավորվող լույս և, իհարկե, անատոմիայի իմացություն», - բացատրել է Աբրամովան: «Բժիշկը հասկանում և հստակ տեսնում է, թե որտեղ են և ինչ վիճակում են բորբոքված փիլոսեյլային խողովակները, ուստի մաշկի խնամքը պետք է վստահել մասնագետներին»: