Ճանապարհը դեռ չի բացվել, ապատեղեկատվություն է․ Դավիթ Գալստյան

Ճանապարհը դեռ չի բացվել, ապատեղեկատվություն է․ Դավիթ Գալստյան

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ չորս օր շարունակ թշնամու կողմից փակ պահվող Լաչինի միջանցքը բացվել է, և Արցախը մայր հայրենիքին կապող միակ ճանապարհն ազատ է տեղաշարժի համար։

Տեղեկատվության իսկությունը ճշտելու համար MediaHub.am-ը զրուցեց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ, որը հերքեց մեր լուրերը։

«Ցավոք, իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը։ Եթե նման բան լինի, առաջին տեղեկացողներից մեկը մենք կլինենք, բայց որևէ նման լուր չենք ստացել»,- ասաց Գալստյանը։

Նա նշեց նաև՝ սպասելի է, որ այսօր կբացվի ճանապարհը, քանի որ Ադրբեջանի առջև նման պահանջ կա դրված։

«Բնապահպանական խնդիրները քննարկելու համար մենք նախ պահանջել էինք վերականգնել գազամատակարարումն ու բացել ճանապարհը։ Առաջին պահանջը կատարվել է, երկրորդը՝ դեռ ոչ»,- նշեց պատգամավորը։

Նարե Գնունի