Իրանում ձերբակալվել են Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող անձինք։
Ըստ իրանական կողմի՝ հրեական «Մոսսադի» հետ կապված 4 քաղաքացիներ լուսանկարներ և տեսանյութեր են արել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վերաբերյալ և դրանք ուղարկել Իսրայելի հետախուզությանը:
Նրանք նաև հրդեհներ և պայթյուններ են կազմակերպել Իրանի մի շարք քաղաքներում՝ իրենց ծառայությունների դիմաց ստանալով կրիպտոարժույթ և թվային արժույթ, գրում են ԶԼՄ-ները:
