Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով ներում է շնորհել 14 օտարերկրյա բանտարկյալի, գրել են ԶԼՄ-ները։
Նրանցից վեցը Լիտվայի քաղաքացիներ են, երկուական՝ Լատվիայի, Լեհաստանի և Գերմանիայի, մեկական՝ Ֆրանսիայի և մեկական՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։
Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 52 բանտարկյալի՝ հիմնվելով հումանիզմի սկզբունքների վրա, բոլոր ներում ստացածները լքել են Բելառուսի տարածքը, ՏԱՍՍ-ին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը։
