Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Ջոն Քոուլին։
Ջոն Քոուլը Լուկաշենկոյին է հանձնել Թրամփի «լավագույն մաղթանքներով» նամակը, հաղորդել է BelTA-ն։
«[Առաջին տիկին] Մելանյան միանում է ինձ՝ փոխանցելով մեր լավագույն մաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ [...] Մենք անհամբեր սպասում ենք գալիք տարվան։ Մենք աղոթում ենք Ձեր առողջության և բարեկեցության, նաև մեր ընդհանուր նպատակներին հասնելու շարունակական առաջընթացի համար», - ասվում է նամակում։
