Գերմանիան Ուկրաինային 16 Biber տանկային կամուրջներ կմատակարարի, որոնք կարող են օգտագործվել՝ ժամանակավոր կամուրջներ կառուցելու կամ վնասված կամուրջները վերակառուցելու նպատակով՝ թույլ տալով զորքերին եւ ռազմական տեխնիկայի անցնել անդունդներն ու գետերը, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Biber համակարգերը ուկրաինական զորքերին հնարավորություն կտան անցնել ջրերը կամ մարտական խոչընդոտները:
Առաջին վեց համակարգերը կմատակարարվեն այս տարվա աշնանը, եւ եւս 10-ը՝ հաջորդ տարվա ընթացքում: