Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանի գիտական ինստիտուտը կատուներին դասակարգել է որպես «ինվազիվ օտարածին տեսակներ»

Blog Image

Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական ինստիտուտը (PASIFIC) կատուներին պաշտոնապես դասակարգել է որպես «ինվազիվ օտարածին տեսակներ»:

PASIFIC-ի կենսաբան Վոյցեխ Սոլարցի կողմից իրականացված հետազոտությունը պարզել է, որ կատուների վնասը, թռչունների եւ այլ վայրի կենդանիների որսի ու սպանության տեսակետից, բավարար հիմք է կենդանիներին ինվազիվ համարելու համար:

Felis catus տեսակը, որը հայտնի է նաեւ որպես ընտանի կատու, գրանցված է ակադեմիայի Բնության պահպանության ինստիտուտի ազգային տվյալների բազայում:

Սակայն հասարակությունն այս նոր գրանցմանն ակնհայտ դժգոհությամբ է արձագանքել:

Գիտնականը AP-ին ասել է, որ հանրությունը, հնարավոր է, վրդովված լինի կեղծ մեղադրանքներից, թե ինստիտուտը պնդել է, որ վայրի կատուներն էվթանազիայի ենթարկվեն:

Սոլարցի խոսքով՝ կատուն «100 տոկոսով» համապատասխանել է ինվազիվ տեսակների ցանկում ընդգրկվելու բոլոր չափանիշներին՝ կենսաբազմազանության վրա կենդանիների վնասակար ազդեցության պատճառով։ Կատուների տերերը, ըստ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի, պետք է սահմանափակեն բազմացման սեզոնի ընթացքում իրենց ընտանի կենդանիների դրսում լինելը:

Սոլարցը հիշեցրել է, որ Լեհաստանում կատուները տարեկան 140 միլիոն թռչուն են սպանում։

Send