Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերում

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը եւ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Թուրքիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին։
«Այսօր այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝
մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ,
ովքեր 1915-ին զոհ գնացին մեր ազգի ցավոտ պատմության ամենամութ էջին։
Սերունդներ անց մենք դեռ կանգուն ենք՝
հիշելով, չմոռանալով և շարունակելով մեր ճանապարհը հպարտությամբ։
Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։
Մենք հիշում ենք…
չենք լռում։ Չենք մոռանում», - սոցցանցերում գրել է Արսեն Հարությունյանը։
Այս օրերին Հայաստանում գտնվող Արման Ծառուկյանը երեկ մասնակցել էր նաեւ ջահերով երթին եւ տեսանյութ հրապարակել սոցցանցերի իր հարթակներում։