Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին և պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են 1-ը՝ «Սևան» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։