Սինգապուրի վարչապետը ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների առթիվ մտահոգություն է հայտնել

Սինգապուրի վարչապետը ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների առթիվ մտահոգություն է հայտնել

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը ասել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը ազդում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության վրա, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք կարող ենք ակնկալել աշխարհաքաղաքական առճակատման աճ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Սինգապուրը կփորձի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի չներքաշվի խոշոր տերությունների մրցակցության դաշտ։

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վատթարացումը, ըստ վարչապետի, գրեթե անհնարին է դարձնում համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ միասին աշխատելը: Նման խնդիրներ են կլիմայի փոփոխությունը, համաճարակները եւ միջուկային զենքի տարածումը: