Դաժան ավտովթարի հետևանքով 16 մարդ է զոհվել.(տեսանյութ)

Դաժան ավտովթարի հետևանքով 16 մարդ է զոհվել.(տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի Նիկոլաևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությանից՝ նշելով, որ զոհերի թվում երեխաներ չկան:

Ծանր բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և չի կարողացել դանդաղեցնել արագությունը. բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, նա հայտնվել է երկու բեռնատարների արանքում:

Բեռնատարի վարորդն ու ավտոբուսի ուղևորները զոհվել են: Ընդհանուր առմամբ, միկրոավտոբուսի սրահում եղել է 18 մարդ։

Ըստ տարբեր աղբյուրների՝ միկրոավտոբուսի ուղևորները Ղրղզստանի քաղաքացիներ են։ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը չի հաստատել այս տեղեկությունը։