Իսրայելի լրտեսող ծրագրեր արտադրող ընկերության տնօրենը հրաժարական է տվել

Իսրայելի լրտեսող ծրագրեր արտադրող ընկերության տնօրենը հրաժարական է տվել

Իսրայելական NSO լրտեսող ծրագրեր արտադրող ընկերության գործադիր տնօրենը հրաժարական է տվել, հաղորդում է AP լրատվական գործակալությունը՝ հղում տալով ընկերության տարածած հայտարարությունը:

NSO-ի անունը շրջանառվում է մի շարք սկանդալների ծրջանակներում, որոնք կապված են իր առաջատար Pegasus հեռախոսների հետախուզման ծրագրաշարի հաճախորդների կողմից իրականացված ենթադրյալ չարաշահումների հետ: Անցյալ տարի ԱՄՆ-ն ընկերությանը ներառել է սեւ ցուցակում՝ ասելով, որ դրա գործիքներն օգտագործվում են անդրազգային ռեպրեսիաներ իրականացնելու համար:

Ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերության հիմնադիրներից մեկի գլխավոր տնօրեն Խուլիո Շալեւը լքում է իր պաշտոնը: Ընկերության գլխավոր տնօրեն Յարոն Շոհաթը կղեկավարի ընկերությունը ժամանակավոր հիմունքներով եւ կկառավարի վերակազմակերպման գործընթացը:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ վերակազմավորումը կանդրադառնա ընկերության գործունեության բոլոր ասպեկտների, ներառյալ գործողությունների պարզեցման վրա, որպեսզի NSO-ն մնա աշխարհի առաջատար կիբեր հետախուզական ընկերություններից մեկը, որը կենտրոնացած է ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա:

Ընկերության անանուն աղբյուրը հայտնել է, որ 100 աշխատակիցներ, որոնք կազմում են NSO-ի աշխատուժի մոտավորապես 13 տոկոսը, կկրճատվեն: