Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ այս միջանցքը կարեւոր դեր կխաղա Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում։
Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցին. Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»,- նշել է նա։