Ի՞նչ է քննարկել Պուտինի ներկայացուցիչն ԱՄՆ-ում

Ի՞նչ է քննարկել Պուտինի ներկայացուցիչն ԱՄՆ-ում

ՌԴ նախագահի ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը խոսել է Վաշինգտոնում անցկացված բանակցությունների արդյունքների մասին։

Նա նշել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարևոր անդամների» հետ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «լսում է Ռուսաստանի դիրքորոշումը» և պատրաստ է երկխոսության։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նա զրուցել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆֆի հետ: 

«Թրամփի վարչակազմը, ի տարբերություն  Բայդենի, հակված է խնդիրների լուծմանը: Նրանք վարվում են չափազանց հարգալից, հաշվի են առնում Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս և փնտրում են փոխզիջումներ»,- ասել է նա լրագրողներին:

Դմիտրիեւի խոսքով՝ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը եղել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը:

ՌԴ նախագահի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությանը։ «Փաստացի, աշխատանքներ են տարվում ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ, և մենք հույս ունենք առաջընթաց գրանցել»,- նշել է նա։

Դմիտրիեւն ընդգծել է, որ դեռևս մի շարք հանդիպումներ կպահանջվեն՝ բոլոր տարաձայնությունները լուծելու համար։