ՔՊ-ն աչքալուսանք տվեց Ադրբեջանին ու Թուրքիային․ Խամոյան

Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան կայքով գաղտագողի անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրը թերթով ղեկավարող «Հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան․ մարդու, որն աչքի է ընկել բացառապես իր հայամետ հայտարարություններով։

Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ Զատուլինի մուտքը դեռ տարիներ առաջ է արգելվել Ադրբեջան, քանի որ նա այցելել է Արցախ ու հայանպաստ դիրքորոշումներով հանդես եկել։

«Սա աչքալուսանք էր Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որոնց քաղաքացիներն անարգել գալիս են Հայաստան, պղծում Ցեղասպանության հուշահամալիրը»,- նշեց Խամոյանը։

Ի դեպ, պատգամավորը հիշեցրեց նաև, որ Զատուլինը հեղինակել է ՌԴ Պետդումայի 1995 թվականի որոշումը, որից հետո Պետդումայի կողմից ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում