Ունենք նույնականացված մարմիններ, որոնք հարազատները հրաժարվում են հուղարկավորել․ նախարար

Նույնականացված ու փորձաքննությունների արդյունքներն ամփոփված ունենք 201 դի, չնույնականացված մարմիններ չունենք։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ հիվանդանոցներում շարունակական բուժում ստացող զինծառայողներ ևս կան, բայց նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։

Միևնույն ժամանակ, Ավանեսյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն եռօրյա պատերազմի, 44-օրյա պատերազմից հետո կան մարմիններ, որոնք նույնականացված են, սակայն ծնողները հրաժարվում են մարմինները հուղարկավորել։

Մանրամասները՝ տեսանյութում