Ասում էիք՝ Արցախի ինքնորոշումը համազգային նպատակ է․ հիշեցում՝ ՔՊ-ին

Ամենավատ մղձավանջում հնարավոր չէր պատկերացնել, որ Հայաստանը կարող է հրաժարվել իր գաղափարախոսությունից։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ հայրենազրկման ու ուրացման գոծընթաց է ենթադրում «խաղաղության դարաշրջանը», և սպառնում է հայ ժողովրդի գոյությանը։

«Հայ մարդուն անպաշտպան ենք թողնում ցեղասպան թուրքի դեմ։ Դուք կարող եք հրաժարվել հայկական իղձերից, բայց անպաշտպան թողնել մեր սահմանը, մեր պետականությունը չեք կարող, իրավունք չունեք»,- նշեց Գալստյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ՔՊ-ն իշխանության է եկել՝ Արցախի ինքնորոշումը համազգային նպատակ համարելով։

Մանրամասները՝ տեսանյութում