Ադրբեջանն ասում է՝ զորք չի քաշելու ՀՀ սուվերեն տարածքից․ Մամիջանյան

Ալիևը, կարծես, դեմ չէ բրյուսելյան եռակողմ հանդիպումները վերսկսելուն, ի՞նչ օրակարգով պետք է Հայաստանը մասնակցի այդ բանակցություններին։ Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։

Ըստ նրա՝ կարևորագույն կետերից մեկը երաշխավորների և միջնորդների ինստիտուտի առկայությունն է։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կարմիր գծերին․ մարդը, որ կարմիր գծեր ասելով հասկանում է միայն Երևանում կայանատեղիների կարմիր գծերը, իր մաքսիմումը դա է, չեմ կարծում, որ կարող է դրանք իրականացնել։ Բանակցությունները մի քանի մակարդակով են գնում, մասնավորապես, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում Ադրբեջանն ասում է՝ զորք չի քաշելու ՀՀ սուվերեն տարածքից։ Բայց Հայաստանը շարունակում է բանակցել այդ պայմաններում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։