Ոչ մի ղեկավար իր երկիրը չի որակել որպես հայրենիքի «թերմացք»․ Զոհրաբյանը՝ Փաշինյանին

Դուք որևէ դեպք տեսե՞լ եք, որ երկրի ղեկավարն իր երկրի մասին ասի՝ էս դուք ՀՀ եք համարում, սա հայրենիքի մնացորդ է։ Այդ մասին այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի ղեկավար իր երկիրը չի որակել որպես հայրենիքի «թերմացք»։

«Սա այն նույն կոնտեքստում է, ինչ այն ժամանակ, երբ Արցախը հանձնելուց առաջ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր որակել։ Հիմա էլ բանալի բառերը նրանք են, որ սա հայրենիքի մնացորդ է»,- նշեց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։