«Տիլի» Գագոյի հերթական «հայտնությունը»

«Տիլի» Գագոյի հերթական «հայտնությունը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ով դարձել է Փաշինյանի պարտվողական թեզերի հիմնական տրանսլյատորներից մեկը: 

Արցախը «փուռը տանք»՝ հանգիստ ապրենք 

Բոլորդ հարցնում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը բացվի: Զորք հավաքեք, գնացեք բացեք՝ դա կբերի Հայաստանի կորուստի․ MediaHub-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե Արցախը կորցնում ենք, պատգամավորը հակադարձել է. «Արցախը կորցնել լավա՞, թե՞ Հայաստանը։ Հիմա գնա Վան, Արդահան, Կարս ասա՝ իմ հայրենիքն ա։ 100 տարի առաջ Կարսն էլ էր քոնը»։ 

«Որբերը» 

Քաղաքագետ Արման Գրիգորյանը վերջերս գրառում էր արել, որում շատ դիպուկ բնորոշում էր տվել «անդրդվելի ագրեսիվությամբ» աչքի ընկնող իշխանությունների վարքագծին: Նա նշել էր, որ իդիշում կա «խուցպա» բառ, որի սահմանումը հետեւյալն է. երբ սպանում ես ծնողներիդ ու դատարանում մեղմ պատիժ ես ակնկալում, պատճառաբանելով, որ որբ ես։

Հիմա ամեն օր ականատես ենք դառնում «խուցպայի» նորանոր դրսևորումների:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արկածախնդիր մի քաղաքականությամբ նպաստում է 44-օրյա պատերազմի սանձազերծմանը, ոչնչացնում է Հայաստանի ու Արցախի սուբյեկտությունը ու հետո «հպարտությամբ» արդարանում է, թե «Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին»: Թե բա՝ մեզ մեղմ վերաբերվեք, որովհետև «որբի» կարգավիճակում ենք...

Վահրամ Բագրատյան