Ցենզուրա՝ մինչև վերջ

Ցենզուրա՝ մինչև վերջ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանն է, որը պաշտոնամուտը նշանավորեց մի տխրահռչակ օրենսդրական նախաձեռնությամբ:

Փաշինյանը՝ բացահայտ ավտորիտարիզմի ճանապարհին

Ռազմական դրության ընթացքում համացանցը մասնակի կամ ամբողջական, սոցիալական ցանցերը, կայքերը ժամանակավոր սահմանափակելու առաջարկ է անում Արդարադատության նախարարությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ օրինագիծը մշակել են վարչապետի ցուցումով։ Այն անցած տարվա վերջին է հանրային քննարկման դրվել։ Մասնագետներն արդեն խնդրահարույց են համարում օրինագիծը. առաջարկները՝ թերի, ձևակերպումնները՝ անորոշ։

Ինչո՞ւ՝ հիմա

Պատահական չէ այն հանգամանքը, որ Փաշինյանը հիմա է գնում բացահայտ ավտորիտար կառավարման: Ըստ կանխատեսումների՝ մոտ ապագայում Փաշինյանը մտադիր է հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, ինչի հետևանքով տեղի են ունենալու էական զիջումներ: Փաշինյանը զգում է, որ տեղի է ունենալու հանրային ուժեղ հակազդեցություն ու կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում: Ահա, այս հարցում է, որ նրան ծառայություններ է մատուցում Գրիգոր Մինասյանը:

 

Վահրամ Բագրատյան