Եղբոր «քաշվածը»

Եղբոր «քաշվածը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ղուլյանն է, ով այս «պատվին» արժանացել է եղբոր խուլիգանական արարքների հետևանքով:

Ի՞նչ է արել Ղուլյանի եղբայրը

Հունվարի 5-ին, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր 39 հասցեում գործող Երևանի պետական համալսարանի հաշվեկշռում հաշվառված «համալսարանական» հանգստյան տան վարչական շենքում կրակոց է հնչել։

Կրակոցը հնչել է նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում, հանգստյան տան տնօրենի աշխատասենյակում, կրակողն էլ եղել է տնօրեն Աշոտ Ղուլյանը՝ պաշտոնյայի եղբայրը:
Քրեական գործ է հարուցվել:

Հին բարքերի վերադարձ

2018-ի հեղափոխությունը նոր Հայաստան չստեղծեց, բայց շատ կարճ ժամանակ անց վերադարձավ «մերժված» Հայաստանի իրականություն, երբ ազդեցիկ պաշտոնյաների ավելի համեստ պաշտոններ զբաղեցնող հարազատները աչքի են ընկնում իրենց սանձարձակ վարքով: Այս պատմությունը հաստատ եզակի չէ: