ՔՊ-ն կուսակցություն չէ՝ «թայֆա» է

ՔՊ-ն կուսակցություն չէ՝ «թայֆա» է
ՔՊ-ն կուսակցություն չէ՝ «թայֆա» է

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է, որը լծվել է Նիկոլ Փաշինյանի՝ ԲՈւՀ-երը քաղաքականացնելու ծրագրին։

Գաղտնի որոշում

«ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Երևանի պետական համալսարանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելուց հետո իշխանությունն այժմ էլ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել:

Մաթևոսյանն այդ պաշտոնին վերջերս է նշանակվել, պարզապես իշխանությունները նախընտրել են չբարձրաձայնել դրա մասին հերթական անգամ քննադատության թիրախում չհայտնվելու համար:

Այ, այսպիսի իշխանություն ունենք, որը դրժում է իր բոլոր ծրագրային սկզբունքները, նախընտրական խոստումները, պարզապես՝ հեղափոխության արժեքները։

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հեղափոխության օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե ԲՈւՀ-երի ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան, կրթօջախներն էլ ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն։

Հետո՝ անցած տարվա վերջին, երբ պարզ դարձավ, որ ՔՊ բոլոր առանցքային գործիչները ԲՈւՀ-երի հոգաբարձուների խորհուրդների նախագահներ են, Փաշինյանը հայտարարեց՝ նրանք ԲՈւՀ-եր են գնացել՝ դրանք ապաքաղաքականացնելու նպատակով։

Փաշինյանի «փայլուն» տրամաբանությամբ՝ ՔՊ-ն քաղաքական ուժ չէ ու նրա գործիչները չեն կարող քաղաքականացնել ԲՈւՀ-երը։ Կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն «թայֆա» է։

Վահրամ Բագրատյան