Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի տաս-հարկանի շենքին. կան տուժածներ, բնակիչներին տարհանում են

Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի տաս-հարկանի շենքին. կան տուժածներ, բնակիչներին տարհանում են

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել ռուսական Բելգորոդի տաս-հարկանի շենքին։ Կադրերում երևում է, որ փլուզվել է բազմահարկ շենքի շքամուտքը։

Փլատակների տակ մարդիկ կան, գրում են տեղական լրատվամիջոցները։ Հնարավոր է` շենքը փլուզվի, բնակիչներին տարհանում են։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Բելգորոդում փլատակների տակից 16 մարդու են հանել։ Երեք փրկարարներ վնասվածքներ են ստացել կրկնակի փլուզումից հետո. հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:

Ուկրաինական ԶՈւ-ն փորձել է կրկին կրակել Բելգորոդի այն բարձրահարկին, որն առավոտյան վնասվել էր իրենց հարվածներից. հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

Տեսանյութը՝ այստեղ