Վարշավայի առեւտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կա փլուզման վտանգ (տեսանյութ)

Հաղորդվում է, որ այրվում է խոշոր համալիր՝ 1400 խանութներով և սպասարկման կետերով. գրում է DS-ը՝ Լեհական ռադիոյին հղումով։
Հրդեհը բռնկվել է Լեհաստանի ժամանակով մոտ 3:15-ին։ Մինչ հրշեջների ժամանումը, հրդեհը պատել էր գրեթե ողջ հաստատությունը:
Պետական հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Կարոլ Կիերժկովսկու խոսքով՝ Մարիվիլսկայի առևտրային համալիրը կարող է փլուզվել։ 250 x 250 մետր չափերով սենյակում բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել է մոտ 200 հրշեջ և 50 միավոր տեխնիկա։
Տեսանյութը՝ այստեղ