Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նույն օրը ԱԳՆ-ում տեղի կունենա հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։