NBA-ի ամենատիտղոսակիր բասկետբոլիստը մահացել է 88 տարեկանում

NBA-ի ամենատիտղոսակիր բասկետբոլիստը մահացել է 88 տարեկանում

88 տարեկանում մահացել է լեգենդար բասկետբոլիստ Բիլ Ռասելը, հաղորդում է ESPN-ը։

«Բոսթոն Սելթիքսկի» նախկին կենտրոնականը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր խաղացողն է։ Նա 11 չեմպիոնական տիտղոս է նվաճել 13 մրցաշրջանում։

Բիլ Ռասելն ամբողջ կարիերան անցկացրել է «Բոսթոն Սելթիքսում»։ Նա 5 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր խաղացող, 11 անգամ մասնակցել է NBA-ի Բոլոր աստղերի հանդիպմանը։