Մահացել է Սարդ մարդու մասին կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը՝ Շերի նախկին սիրելին

Մահացել է Սարդ մարդու մասին կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը՝ Շերի նախկին սիրելին

64 տարեկանում մահացել է պրոդյուսեր եւ Marvel կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը, հայտնում է Deadline-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը։ 

Զիմերմանը հեղինակել է Սարդ մարդու արկածների մասին մի շարք կոմիքսներ։ Բացի այդ, նա սցենար է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Արդարության լիգա․ առանց սահմանների» եւ «Սիմփսոններ»։

Զիմերմանը ժամանակին հարաբերություններ է ունեցել երգչուհի Շերի հետ։ Արվեստագետն արդեն ցավակցություն է հայտնել կինեմատոգրաֆիստի մահվան կապակցությամբ։ Շերի խոսքով՝ Զիմերմանին մահից մի քանի օր առաջ իրեն հաջողվել է այցելել նրան։