Ես թենիս շատ եմ սիրում․․․, թենիսի ակումբը վերականգնելու ենք․ Ավինյան
Օղակաձև այգու նախագծին անդրադառնալիս ուզում եմ խոսել թենիսի սիրահարների դժգոհություններին, քանի որ նրանք մտածում են, որ դա թենիսի ակումբի քանդման ծրագիր է։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ այդ այգին Երևանի, կարելի է ասել, միակ կանաչ տարածքն է, և դրա փուլային վերականգնումը առաջնահերթություն է։
«Այդ հատվածը դարձնելու ենք հանրային կանաչ տարածք։ Իսկ թենիսի կորտերի մասին կարող եմ ասել, որ դա նաև իմ ամենասիրելի վայրերից մեկն է Երևանում, բայց այստեղ հանրային շահի մասին պետք է խոսենք։ Թենիսի ակումբը պետք է վերականգնվի, բայց տեղակայման դիրքը այդքան էլ կարևոր չէ»,- նշեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։