Մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը․ ի՞նչ հարցեր կան օրակարգում
Ազգային ժողովում մեկնարկել է ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց գրանցում, գրանցվեց 80 պատգամավոր, որից հետո ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց նիստը։ Բացակաների թվում էին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական պատգամավորներ։
Այնուհետև ԱԺ նախագահը ներկայացրեց այս նստաշրջանի օրակարգի նախագիծը։ Նա նշեց, որ օրակարգի առաջին բաժնում ընդգրկված է պարտադիր քննարկման ենթակա քսան հարց: