Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, ով մասնակցել է արյունալի «ռազբորկայի»:
Սպանություն Աջափնյակում
Երևանի Աջափնյակ համայնքում մի քանի օր առաջ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մարդ է մահացել:
Մամուլում հրապարակումներ եղան, որ արյունոտ վիճաբանության վայրում է եղել Փաշինյանի թիմակիցը՝ Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Մամուլում տեղեկություններ կան, որ նա էլ է ոտքից վիրավորվել, բայց պաշտոնական մանրամասներ չկան։
Նախկինների հետքերով
Փաշինյանի իշխանությունն այնքան «հետևողական» է գնում «նախկինների» հետքերով, որ այլևս որևէ տարբերություն դժվար է գտնել նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանների միջև:
Իսկ Փաշինյանի «խրոխտ» ելույթները միայն հեգնանք են ծնում:
Վահրամ Բագրատյան