«Կարմիր կովը կաշին չի փոխում»

«Կարմիր կովը կաշին չի փոխում»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՊԾ նախկին պետ, «Երևանի ՋԷԿ»-ի գործող փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանն է, ով այսպես շարունակվելու դեպքում դառնալու է Փաշինյանի իշխանության հավաքական կերպարներից մեկը: 

Ծեծ 

Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը։ Այս մասին գրում է Mediahub-ը։ 
Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։ Ընդ որում, թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն ահազանգողը եղել է հենց տուժողը՝ Պահլավունին։ 

Ի դեպ 

Ի դեպ, Տիգրան Ավինյանի աները «Երևանի ՋԷԿ»-ում անվտանգության պետ է:
Սակայն խնդիրը Սարգիս Հովհաննիսյանի անձն է, կերպարը, որը «սխրագործություններով» աչքի էր ընկնում նաև իր նախկին պաշտոնում՝ թիրախավորելով հատկապես լրագրողներին:
Ինչպես ասում են՝ «կարմիր կովը կաշին չի փոխում»:

Վահրամ Բագրատյան