Պարտության տանողները

Պարտության տանողները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, ով փաստորեն մտածված պարտության է տանում բանակային մարզական ակումբին: 

Մարզիկներն ընդվզում են 

Երևանում տեղի է ունենում Բանակայինների աշխարհի առաջնություն, որին ՊՆ ղեկավարությունը թույլ չի տվել ԶՈւ-երում ծառայող հայտնի ըմբշամարտիկների մասնակցությունը:
«Անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են Երևանում կայանալիք Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից»,- գրում է Մալխաս Ամոյանը:
«Օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել»,- գրում է Արսեն Հարությունյանը: 

Ո՞րն է պատճառը 

Չար լեզուներն ասում են, որ նման իրավիճակի պատճառ դարձել է խաղերին մասնակցող Թուրքիայի պահանջը: Թուրքերը ցանկանում են Երևանից առավելագույն ոսկե մեդալներ տանել, ինչը հնարավոր է, եթե մեր ուժեղ մարզիկները չմասնակցեն առաջնությանը: Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը տեղի են տվել այս պահանջին:

Վահրամ Բագրատյան