ՌԴ-ն՝ Արցախի և Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավոր

ՌԴ-ն՝ Արցախի և Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավոր

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Այդ մասին  հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Չնայած ՔՊ-ականների պարտվողական արտաքին քաղաքականությանն ու Արցախի հարցում կրավորական կեցվածքին՝ ՌԴ-ն շարունակում է պաշտպանել Արցախն ու արցախահայության անվտանգությունը: ՌԴ-ի դեսպանատան աշխատակիցը Մոսկվայի մեսիջն է փոխանցում ոչ միայն Ալիևին, ով փորձում է դուրս մղել ռուս խաղաղապահներին Արցախից, այլ նաև Արևմուտքին և ՔՊ-ական շրջանակներին՝ վերջիններս ձեռքերը լվացել են Արցախից և զբաղված են իշխանությունը պահելով:

ՌԴ խաղաղապահների շնորհիվ է, որ այսօր Ստեփանակերտում հայեր են բնակվում, իսկ Սյունիքը՝ հայկական է: Եթե ՌԴ-ի ռազմական ներկայությունը չլիներ՝ 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական զորքերը՝ Թուրքիայի աջակցությամբ կօկուպացնեին Սյունիքը՝ ՔՊ-ի անտարբեր հայացքների ներքո:

Հայ-ռուսական ռազմավարական կապերն իշխանափոխությունից հետո պետք  ամրապնդվեն՝ ՔՊ-ի օրոք ՌԴ-ՀՀ կապերը խաթարված են՝ Մոսկվան չի վստահում ՔՊ-ականներին:

ՌԴ-ն շարունակելու է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը՝ չնայած տարբեր ուժերի ջանքերին և քայլերին:

Վահրամ Բագրատյան