Մոսկվան «դեղին քարտ» է ցույց տալիս Փաշինյանին և թիմին

Մոսկվան «դեղին քարտ» է ցույց տալիս Փաշինյանին և թիմին

ՌԴ դեսպանատունը վրդովված է «Սուրմալու»-ի ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մասին հաղորդումներից:

«Մենք դա ուղիղ սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են այդպիսի զրպարտիչ հայտարությունների հետեւում, որոնց նպատակը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարումն է։ Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը, այդ թվում՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ին ուղղված ՌԴ դեսպանատան նոտայում։

ՔՊ-ականների հետ սերտ կապերի մեջ գտնվող արտախորհրդարանական տարբեր ուժեր՝ ռուսաֆոբ տրամադրություններ են տարածում սկսած 2018թ.-ից՝ ՀՀ գործող իշխանությունների լուռ համաձայնությամբ կամ անգործության պայմաններում: 

Տարբեր արևմտյան գրանտակեր ՀԿ-ներ և անհատներ, ովքեր ցանկանում են քաղաքական դիվիդենտներ հավաքել անգամ Սուրմալուի ողբերգության ֆոնին՝ հակառուսական տրամադրություններ են տարածում և փորձում են Սուրմալուի ողբերգության համար անհիմն մեղադրանքներ հնչեցնել ՌԴ-ի հասցեին: Ինչ կապ ունի ՌԴ-ն Սուրմալուի պայթյունի, ողբերգության հետ՝ ոչ մի, սակայն տարբեր իբր քաղաքական գործիչներ և Արևմուտքի ազդեցության տակ գտնվող շրջանակներ փորձում են հակառուսական ալիք բարձրացնել ՀՀ-ում:

Մոսկվան՝ ի դեմս ՌԴ դեսպանատան հայտարարության, «դեղին քարտ» է ցույց տալիս Փաշինյանին և թիմին ու կոչ է անում զբաղվել այն ուժերով, որոնք սադրիչ գործողություններով փորձում են սեպ խրել հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային կապերի մեջ՝ սպասարկելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:

ՔՊ-ականները չեն ցանկանում սեփական դեմքով քննադատել ՌԴ-ին՝ զգուշանալով հետևանքներից, իսկ նրանց սատելիտները հակառուսական կոչեր են հնչեցնում՝ Արցախում ռուսական խաղաղապահներին քննադատելով, այժմ էլ Սուրմալուի ողբերգությանը փորձելով տալ գեոպոլիտիկ երանգներ:

ՌԴ-ն ցանկանում է ՀՀ-ում տեսնել ադեկվատ, վստահելի քաղաքական գործընկերներ, այլ ոչ ՔՊ-ականներին: Այս առումով ՀՀ-ում իշխանափոխությունը բխում է նաև Մոսկվայի շահերից: