ՔՊ-ի տնտեսական «ծրագիրը»՝ աղքատության և արտագաղթի խթանում

ՔՊ-ի տնտեսական «ծրագիրը»՝ աղքատության և արտագաղթի խթանում

Փողոցում վաճառվող սնունդն առևտրականից բռնագանձելու ենք ու ոչնչացնենք: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

ՔՊ-ականների տնտեսական «ռազմավարությունը» կայանում է ոչ թե ներդրումներ ներգրավվելու, աշխատատեղեր բացելու, արտագաղթը կանխելու, մարզերն ու գյուղերն ոտքի հանելու մեջ՝ այլ մանր առևտրականներից, ովքեր օրվա հացի խնդիր են լուծում, ապրանքները բռնագանձելու մեջ: Այդ առևտրականներից շատերը 2018թ.-ին փողոց էին փակում Փաշինյանի համար, իսկ ընտրությունների ժամանակ քվեարկում էին ՔՊ-ականների օգտին: 

ՔՊ-ի օրոք Հայաստանում տնտեսական աճ չի գրանցվելու երբեք, քանի որ այդ քաղաքական թիմը զբաղված է սեփական բարեկեցությունը կառուցելով՝ ՀՀ արտաքին պարտքը դարձնելով 11 միլիարդ դոլար՝ խթանելով արտագաղթն ու Արցախի հայաթափումը:

Սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը միայն խորանալու է, քանի որ ՀՀ քաղաքացիներն վերոնշյալից հետո անգամ փողոց դուրս չեն գալիս՝ իրենց պասիվությամբ ու անտարբերությամբ ամրապնդելով ՔՊ-ի քաղաքական դիրքերը: Շուտով մարզերում ՏԻՄ ընտրություններ են և ՔՊ-ից հիասթափված և այսքան զրկանքներ կրող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց քվեի միջոցով վերջ դնեն ՔՊ-ի իշխանությանը գոնե որոշ մարզերում և քաղաքներում:

Ազգային, պետականամետ ուժերը պետք է ակտիվ պայքար մղեն ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիները չպետք է միայնակ մնան մարզերում ՔՊ-ական վարչական լծակների հետ:

Վահրամ Բագրատյան