Ազնավուրը կրկնեց Ավոյի գործը․ ընկավ հերոսի մաhով հայրենի քաղաքը պաշտպանելիս

Ազնավուրը կրկնեց Ավոյի գործը․ ընկավ հերոսի մաhով հայրենի քաղաքը պաշտպանելիս

Այսօր Արցախի Մարտունի քաղաքի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 36 տարեկան։ Նա ընկավ Արցախի համար մղվող վերջին մարտում՝ 2023-ի սեպտեմբերին։ 

Ազնավուր Սաղյանը կամավոր սկզբունքով մասնակցել է ապրիլյան քառօրյա գործողություններին։ 2020-ին լինելով Մարտունու փոխքաղաքապետ՝ ակտիվորեն ներգրավվել է քաղաքի պաշտպանությանը, արժանացել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ Դեռ մանկության տարիներից Ազնավուրի հերոսը Մոնթեն էր։ 

Մարտունեցիները հաճախ են ասում․ «Ազնավուրը կրկնեց Ավոյի գործը․ ընկավ հերոսի մահով հայրենի քաղաքը պաշտպանելիս»։ 

2023-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ՝ Մարտունիում քաղպաշտպանության պլանով նախատեսված գործողություններից հետո, նա բարձրացել է դիրքեր։ 

Ամենաթեժ կետը «Կոհակներ» բարձունքի դիմաց, Մարտունի քաղաքից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող N32 մարտական դիրքն էր, որտեղ հայկական կողմը 2 զոհ էր տվել, դիրքն անցել էր թշնամու վերահսկողության տակ։

Ազնավուրը դիրքի մյուս անձնակազմի հետ մերձամարտի մեջ էր մտնում։ Հայկական կողմին հաջողվել էր բարձունքը հետ վերցնել և, թշնամուն հազարավոր կորուստներ պատճառելով, հետ շպրտել։ Հենց այդ բարձունքում էլ թշնամու դիպուկահարի գնդակից զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

Ինչպես հազարավոր արցախցիներ, Ազնավուր Սաղյանն էլ կյանքը տվեց՝ հանուն մայր հողի, սակայն ինքը հենց այդ հողում չամփոփվեց։ Ընտանիքին հաջողվել է նրա մարմինը բերել Երևան և հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հոգին Արցախի երկնքում, մարմինը՝ Երևանում, իսկ վերջին պատգամը թերևս ֆեյսբուքյան իր գրառումն էր․ «Հավերժ կանգուն մնաս, ի՛մ Մարտունի»։

Նարե Գնունի