Ավդուռից Ստեփանակերտ հասնել չենք կարող, ճանապարհը փակ է․ գյուղապետ

Ավդուռից Ստեփանակերտ հասնել չենք կարող, ճանապարհը փակ է․ գյուղապետ

Գյուղում բացարձակ վիճակ չկա, որ ես էլ ասեմ, թե ոնց ենք, համարյա պրծված վիճակ ա։ Այս մասին քիչ առաջ MediaHub-ին փոխանցեց Ավդուռի գյուղապետ Վարուժան Գրիգորյանը։ 

«Գյուղի մի մասը տարհանվել է, մյուս մասն էլ գյուղում է, Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է, գնալ չենք կարող։ Մենք Մարտունու շրջանից ենք, ճանապարհը փակ է։ Գյուղի ուղղությամբ էլ են կրակել, զոհեր չունենք, բայց վիրավորներ ենք ունեցել»,-ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ իրենց գյուղի տարածքում ռուս խաղաղապահներ չկան և չկա որևէ մեկը, որ կօգնի ճանապարհն անցնել ու Ստեփանակերտ հասնել. «Մենք մենակ ենք մնացել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է Արցախում շուրջ 200 զոհի և մի քանի հարյուր վիրավորների մասին: Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, հարազատները չեն կարողանում նրանց հետ կապ հաստատել: Այդ թվում՝ երեխաներ:

Լիաննա Թորոսյան