Հենց հիմա Կառավարության շենքում եմ, ոչ մի ադրբեջանցի էլ չկա. Ճանկաթաղի գյուղապետ

Հենց հիմա Կառավարության շենքում եմ, ոչ մի ադրբեջանցի էլ չկա. Ճանկաթաղի գյուղապետ

Ճանկաթաղում մարդ չկա, մի մասին թողել եմ ռուսական բազայում, մյուս մասին ինձ հետ Ստեփանակերտ եմ բերել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Ճանկաթաղի գյուղապետ Սասուն Վանյանը։ 

«Ես էլ հիմա Ստեփանակերտում եմ, կրակոցները քիչ առաջ են դադարել։ Ասում էին, թե ադրբեջանցիները եկել, մտել են Կառավարության շենք, բայց հենց հիմա հենց Կառավարության շենքում եմ, ոչ մի ադրբեջանցի էլ չկա»,-ասաց նա։

Վանյանը նշեց, որ կապ չկա ու տեղյակ չէ, թե քանի անհետ կորած կա իրենց գյուղից.

«Ես էլ իմ հարազատների հետ չեմ կարողանում միշտ կապի մեջ լինել...»,- նշեց նա։

Հիշեցնենք, այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է Արցախում շուրջ 200 զոհի և մի քանի հարյուր վիրավորների մասին: Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, հարազատները չեն կարողանում նրանց հետ կապ հաստատել: Այդ թվում՝ երեխաներ:

Լիաննա Թորոսյան