Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը խախտում է հրադադարը․ արցախցի

Այսօր Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է հրադադարը և հրաձգային զենքերից կրակ է բացել: Սա խոսում է այն մասին, որ իրենք հնարավոր է մի այլ արկածախնդրության դիմեն։ Այս մասին MediaHub-ին հայտնեց Արցախից Հովիկ Ավանեսովը։
«Բոլոր քայլերով Ադրբեջանը ապացուցում է իր ցեղասպան վարքագիծը։ Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը խախտում է հրադադարը, իրականացնելով հոգեբանական ահաբեկչություն, ևս մեկ անգամ հաստատելով իր ցեղասպանության ծրագիրը և փորձելով հավելյալ ճնշում գործադրել բանակցությունների մասնակցողների վրա ևս»,- նշեց Ավանեսովը:
Հիշեցնենք, րոպեներ առաջ Եվլախում ավարտվեցին եր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։
Մարիա Զարգարյան