Նախարարից դժգոհ են. ուսուցիչները բողոքի ակցիա կանեն Կառավարության մոտ

Նախարարից դժգոհ են. ուսուցիչները բողոքի ակցիա կանեն Կառավարության մոտ

MediaHub-ի աղբյուրները հաղորդում են, որ երեկ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպած ուսուցիչները և այլ մանկավարժներ վաղը՝ հինգշաբթի օրը, Կառավարության նիստին զուգահեռ Հանրապետության հրապարակում անցկացնելու են բողոքի ակցիա, քանի որ նախորդ ակցիան  ոչ մի լուծում չի տվել հարցին։ 

«Հանդուրժելու կարիք այլևս չկա, հետևաբար վաղը հավաքավում ենք Կառավարության շենքի մոտ և պահանջելու ենք մեր խնդիրներին տալ կառուցողական լուծումներ, որ հետո անգամ նախարարը չասի՝ ես ի՞նչ անեմ, կառավարությունն է որոշել էդպես»,- փոխանցեց մեր աղբյուրը։ 

Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ մանկավարժները մտադիր են պայքարել մինչև լուծումները, անգամ քննարկում են գործադուլ անելու տարբերակը:

Հիշեցնենք, երեկ ԿԳՄՍՆ մոտ տեղի է ունեցել «Ընդդեմ նոր չափորոշիչների» բողոքի ակցիան:

MediaHub-ը գրել էր, որ մոտ երկու ժամ անց ուսուցիչների մի խումբ հրավիրվեց նախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկման, որի արդյունքներից, փաստորեն, մանկավարժները դժգոհ են:

Մարիա Զարգարյան