Ախտանիշների բացակայությունը չի նշանակում սրտի հետ կապված խնդիրների բացակայություն,այս մասին «Լենտա»-ին ասել է սրտաբան Ազամատ Բայմուկանովը:
Բժիշկը զգուշացրել է, որ առիթմիայի դեպքերի մինչև 30%-ը չունի արտահայտված ախտանիշներ, ուստի այն ինքնուրույն հայտնաբերելը գրեթե անհնար է։
Նույնիսկ ժամանակակից սարքերի օգտագործումը ինքնախտորոշման համար բավարար ճշգրտություն չի ապահովում։ Նրա խոսքով՝ հիվանդը կարող է տարիներ շարունակ չնկատել խնդիրը։
Բայմուկանովն ընդգծել է, որ նախասրտերի ֆիբրիլյացիան կրկնապատկում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը, եռապատկում է սրտի անբավարարության ռիսկը և հնգապատկում կաթվածի հավանականությունը։
Սրտաբանը նշել է, որ շաքարախտով, հիպերտոնիայով, քնի ապնոէով կամ ժառանգական նախատրամադրվածությամբ տառապող մարդիկ պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց սրտի առողջության նկատմամբ։
«Լուրջ հետևանքներից խուսափելու լավագույն միջոցը առողջական գանգատների դեպքում անհապաղ բժշկի դիմելն է, ինչպես նաև կանոնավոր բժշկական զննումներ անցնելը, եթե նման գանգատներ չկան», - ասել է նա։