Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ շնչառական վարակներ են տարածված․ ո՞վքեր են ռիսկի խմբում

Blog Image

Վերջին շաբաթներին կրկին ահազանգեր ենք ստանում ՝ կապված Երևանում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճի հետ։

Հայտնի է, որ աշնանամուտին նման տատանումները բնորոշ են, սակայն այս տարի հատկապես նկատելի է քաղաքացիների թվի աճ, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ՝ տենդով, հազով և շնչառական խնդիրներով։ 

Ի՞նչ վարակ է տարածվել, ովքե՞ր են ռիսկի խմբում. MediaHub-ին Առողջապահության նախարարությունից հայտնեցին․

«Նախորդ շաբաթվա ընթացքում դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մեր երկրում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից դիտվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, մետապնևմավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ»։

Մեզ նաև հայտնեցին, որ գրիպի բարդություններից խուսափելու համար, հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին (հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, փակ կազմակերպությունների աշխատակիցներ և շահառուներ) խորհուրդ է տրվում պատվաստվել:

Էմմա Մարտիրոսյան

Send