Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ստացել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ դատարանաի կատարողական թերթիկը և կիրառել է արգելանքը։
Այս մասին MediaHub-ին հայտնեցին ԴԱՀԿ ծառայությունից։
Հիշեցնենք, Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արամ Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով արգելանք կիրառել Արսեն Թորոսյանի գույքի և հաշիվների վրա, մինչև դատական նիստը կավարտվի, և դատարանը որոշում կկայացնի։ Կարապետյանը Թորոսյանից վիրավորանքի և զարպարտանքի համար պահանջում է հերքում և 9 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Մենք տեղեկացանք, որ դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի միջնորդությունը և որոշել 9 մլն դրամի չափով արգելանք կիրառել Արսեն Թորոսյանի գույքի վրա՝ բացառելով նրա դրամական միջոցներն ու աշխատավարձը։
ԴԱՀԿ ծառայությունից էլ MediaHub-ին ասացին՝ դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա իրենք արդեն վարույթ են հարուցել և 9 մլն դրամի չափով արգելանք դրել պատգամավորի գույքի վրա, սակայն չասացին՝ կոնկրետ որ գույքի։
Վահե Մակարյան