Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անկանխիկ վճարումների կոլապս․ խանութներում և դեղատներում գործարքները պարալիզացված են

Blog Image

Այսօր վաղ առավոտից ամբողջ Հայաստանի տարածքում խափանվել են անկանխիկ վճարումների համակարգերը։ Դրա հետևանքով խանութներում, սուպերմարկետներում, դեղատներում և մի շարք այլ առևտրային կետերում գործարքները փաստացի կաթվածահար են եղել։

Mediahub-ին դիմած քաղաքացիները հայտնում են, որ անկանխիկ եղանակով վճարում կատարել հնարավոր չի եղել։ Տուժել են հատկապես այն քաղաքացիները, որոնց եկամուտը փոխանցվում է բանկային քարտերին, այդ թվում՝ թոշակառուները։

Սուպերմարկետների աշխատակիցները նշում են, որ համակարգային խափանումների պատճառով առևտուրը ժամերով դադարեցված է եղել։ Ըստ նրանց՝ հաճախորդների զգալի մասը անկանխիկ վճարման տարբերակից օգտվելու հնարավորություն չի ունեցել, ինչն էլ հանգեցրել է խանութներում հերթերի, սպասումների և անհարմարությունների։

Քիչ առաջ համակարգը սպասարկող ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 12:45-ի դրությամբ ծառայությունների մեծ մասը վերականգնվել է, դեռևս խնդիրներ կան բանկային հավելվածների և քարտից քարտ փոխանցումների ծառայություններում։

Մինչդեռ Mediahub-ին դիմած քաղաքացիները պնդում են, որ նույնիսկ հայտարարությունից հետո չեն կարողանում իրականացնել վճարումներ։ Մեր փորձերը՝ կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ՝ որևէ հստակ պարզաբանում ստանալու նպատակով, արդյունք չեն տվել․ հասանելի է եղել միայն ինքնապատասխանիչը, որը հաստատել է՝ համակարգում խափանում կա, և մասնագետներն աշխատում են դրա վերացման վրա։

Էմմա Մարտիրոսյան

Send