Ձերբակալվել է «Матч ТВ»-ի աշխատակցին բռնաբարելnւ համար մեղադրվnղ 3 ուզբեկ (տեսանյութ)

ՌԴ քննիչները ձերբակալել են Ուզբեկստանի երեք քաղաքացու, ովքեր մեղադրվում են «Матч ТВ»-ի աշխատակցին բռնաբարելու համար:
Նրանցից մեկը փորձել է փախչել, սակայն օդանավակայանի ճանապարհին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարձակումն իրականացրել են երկու հոգի, իսկ երրորդը վերահսկել է իրավիճակը։ Նրանք հարբած են եղել։ Հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից բռնաբարության հոդվածով։
Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկն ավելի վաղ հայտնել էր, որ հարձակումը կատարվել է Մոսկվայի Օստանկինո թաղամասի այգու տարածքում։
Տեսանյութն այստեղ
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub